B2B Development
Ծառայություններ Լուծումներ Ինտեգրում Լիցենզիաներ Գործընկերներ Մեր թիմը Սմարթ մեկնարկ
EN РУ ՀՅ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ

Ներմուծում, պահեստ և վաճառք՝ լիարժեք վերահսկողության տակ։

Ներմուծման գործընթացի փուլային կառավարում

Կառուցում ենք մեքենաների ներմուծման ամբողջական փուլային կառավարման համակարգ, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել յուրաքանչյուր մեքենայի կարգավիճակին ներմուծման ամբողջ ընթացքում։ Համակարգը հնարավորություն է տալիս․ - տեսնել մեքենայի ընթացիկ փուլը և պատմությունը - ամրագրել մեքենան գործընթացի ցանկացած փուլում - կառավարել վաճառքը ինչպես B2C, այնպես էլ B2B հաճախորդների համար - վերահսկել ծախսերը, պատասխանատուներին և ժամկետները մեկ միասնական միջավայրում Արդյունքում ապահովվում է ներմուծման և վաճառքի գործընթացների լիարժեք թափանցիկություն և վերահսկելիություն։

Ինտեգրացիաներ

Կայք – հայտերի, մեքենաների կատալոգի և առկա ավտոմեքենաների սինխրոնացում համակարգի հետ, լիդերի ավտոմատ ստեղծում CRM-ում։ Զանգերի ինտեգրացիա – մուտքային և ելքային զանգերի գրանցում, ձայնագրություն և ավտոմատ կապ հաճախորդի քարտի հետ։ SMS հաղորդագրություններ և ծանուցումներ – ավտոմատ հաղորդագրություններ մեքենայի ամրագրման, վճարումների, ներմուծման կարգավիճակի, սպասարկման ժամկետի և երաշխիքային ավարտի վերաբերյալ։ ՀԾ ինտեգրացիա – ֆինանսական տվյալների, փաստաթղթերի և վճարումների համաժամեցում հաշվապահական համակարգի հետ։ Բոլոր ինտեգրացիաները աշխատում են API կապով՝ ապահովելով տվյալների իրական ժամանակի փոխանակում և ամբողջական վերահսկելիություն։

Գնորդների կառավարում և փաստաթղթաշրջանառություն

Ավտոմատացնում ենք հաճախորդի տվյալների հավաքագրումը, մեքենայի ամրագրումը և պայմանագրերի գեներացումը։ - lead → գնորդ փոխակերպում - մեքենայի ամրագրման վերահսկում - պայմանագրերի և ուղեկցող փաստաթղթերի ավտոմատ ստեղծում - վճարումների և պարտքերի վերահսկում

Սպասարկում և պահեստամասերի վաճառք

Կառուցում ենք առանձին ուղղություններ մեքենայի սպասարկման և ավտոպահեստամասերի վաճառքի համար՝ - սպասարկման պատմություն ըստ մեքենայի - աշխատանքների և ծառայությունների հաշվառում - պահեստամասերի մնացորդների վերահսկում - ավտոմատ թասքերի ստեղծում տեխնիկական թիմի համար

Երաշխիքների կառավարում

Ներդնում ենք երաշխիքային վերահսկման համակարգ՝ - երաշխիքային ժամկետի հաշվառում - ծանուցումներ ավարտից առաջ - երաշխիքային դեպքերի գրանցում և վերլուծություն

Վաճառքի և սպասարկման հաշվետվություններ

Համակարգը տրամադրում է մանրամասն հաշվետվություններ՝ - վաճառքներ ըստ մոդելի / մենեջերի - շահութաբերություն - սպասարկման եկամուտներ - պահեստամասերի շրջանառություն

Ներքին աշխատանքային պրոցեսներ և բոնուսային համակարգ

Կարգավորում ենք աշխատակիցների ներքին գործընթացները՝ - առաջադրանքների կառավարում - KPI-ների սահմանում - ավտոմատ բոնուսային հաշվարկներ վաճառքի արդյունքների հիման վրա

Լիդոգեներացիայի կառավարում

Համակարգը հավաքագրում է լիդերը տարբեր աղբյուրներից՝ կայք, սոցցանցեր, զանգեր, գովազդային արշավներ։ Բոլոր դիմումները ավտոմատ ստեղծվում են CRM-ում և փոխանցվում պատասխանատու մենեջերին։