B2B Development
Ծառայություններ Լուծումներ Ինտեգրում Լիցենզիաներ Գործընկերներ Մեր թիմը Սմարթ մեկնարկ
EN РУ ՀՅ
HoReCa ոլորտի համար համալիր ավտոմատացման լուծումներ

HoReCa ոլորտի համար համալիր ավտոմատացման լուծումներ

Ոլորտի համար առաջարկում ենք կառավարման և օպերացիոն գործընթացների ամբողջական թվայնացում՝ ապահովելով հստակ վերահսկելիություն, արագություն և թափանցիկություն։

Պատվերների, առաքման և սպասարկման գործընթացների ավտոմատացում

Ստեղծում և կարգավորում ենք տեխնիկայի, սարքավորումների և այլ ապրանքների պատվերների կառավարման ամբողջական բլոկներ՝ ներառյալ․ պատվերի ձևակերպում, առաքման պլանավորում, տեղադրման փուլ, հետվաճառքային սպասարկում։ Յուրաքանչյուր գործընթաց բաժանվում է հստակ փուլերի ինչը թույլ է տալիս վերահսկել պատասխանատուներին, ժամկետները և ընթացիկ կարգավիճակը։ Տվյալները կառուցվում են ինֆոբլոկների միջոցով՝ ապահովելով համակարգված պահպանում, արագ որոնում և վերլուծություն։

Ներքին հայտերի կառավարման համակարգ

Կազմակերպության կառուցվածքին համապատասխան ստեղծում ենք ներքին հայտերի ձևակերպման և հաստատման ավտոմատ գործընթացներ։ Համակարգը թույլ է տալիս․ սահմանել ստորաբաժանումներ և պատասխանատու անձինք, կարգավորել բազմաստիճան հաստատման շղթաներ, վերահսկել կատարման ժամկետները, ստանալ հաշվետվություններ ըստ բաժնի կամ նախագծի։ Այս լուծումը նվազեցնում է մարդկային սխալները և արագացնում ներքին հաղորդակցությունը։

Նվեր քարտերի կառավարման համակարգ

Կառուցում ենք նվեր քարտերի ամբողջական բազա՝ ակտիվացման, մնացորդների վերահսկման և ավտոմատ ծանուցումների հնարավորությամբ։ Համակարգը ներառում է․ նվեր քարտերի գեներացում և հաշվառում, ակտիվացում, մնացորդների ավտոմատ թարմացում օգտագործման դեպքում, SMS ինտեգրացիա հաճախորդին՝ ակտիվացման կամ մնացորդի վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար։ Այս լուծումը օգնում է բարձրացնել հաճախորդի հավատարմությունը և վերահսկել ֆինանսական հոսքերը։

Վեբ մենյու և QR լուծումներ

Ստեղծում և սպասարկում ենք թվային մենյուի վեբ կայքեր՝ QR կոդով հասանելիությամբ։ Լուծումը ներառում է․ մենյուի կառուցվածքի կառավարում (բաժիններ, ապրանքներ, գներ), բազմալեզու տարբերակներ, արագ թարմացում։ QR լուծումը հնարավորություն է տալիս հաճախորդին անմիջապես հասնել մենյուին՝ բարձրացնելով սպասարկման արագությունն ու հարմարավետությունը։

Հաճախորդի գոհունակության գնահատման համակարգ և անալիտիկա

Ստեղծում ենք հաճախորդի գոհունակության գնահատման թվային ֆորմաներ՝ ինտեգրված կազմակերպության կառուցվածքին։ Համակարգը թույլ է տալիս․ հարցումները կապել կոնկրետ մասնաճյուղի կամ աշխատակցի հետ, հավաքել և դասակարգել արձագանքները, ստանալ ավտոմատ վերլուծական հաշվետվություններ, հայտնաբերել խնդիրները և արագ արձագանքել։ Անալիտիկա տրամադրվում է ըստ բաժինների, մասնաճյուղերի կամ պատասխանատուների՝ ապահովելով կառավարման տվյալահեն մոտեցում։

Ինտեգրացիաներ

Մենք ապահովում ենք ձեր HoReCa համակարգի ամբողջական ինտեգրում արտաքին հարթակների հետ՝ միավորելով վաճառքը, հաղորդակցությունն ու մարքեթինգը մեկ կառավարման միջավայրում։ iiko – վաճառքների, ապրանքների մնացորդների և հաճախորդների տվյալների սինխրոնացում POS համակարգի հետ։ SMS ծառայություններ – ավտոմատ ծանուցումներ պատվերների, նվեր քարտերի և ակցիաների վերաբերյալ։ Սոցիալական ցանցեր (Facebook, Instagram) – հաղորդագրությունների կենտրոնացված կառավարում և lead-երի փոխանցում վաճառքի բաժին։