B2B Development
Ծառայություններ Լուծումներ Ինտեգրում Լիցենզիաներ Գործընկերներ Մեր թիմը Սմարթ մեկնարկ
EN РУ ՀՅ
Մարքեթինգային կազմակերպություններ

Մարքեթինգային կազմակերպություններ

Մենք առաջարկում ենք մարքեթինգային թիմերի համար պրոցեսների ամբողջական թվայնացում՝ ապահովելով նախագծերի հստակ կառավարում, թիմային համագործակցության վերահսկում և արդյունքների չափելիություն։

Թասք մենեջմենթ և անհատական թիքեթինգ

Կառուցում ենք առաջադրանքների կառավարման համակարգ՝ ճկուն թիքեթինգի տրամաբանությամբ։ թասքերի ստեղծում և առաջնահերթություն, պատասխանատուների նշանակում, ժամկետների վերահսկում, SLA և ավտոմատ ծանուցումներ։ Հնարավոր է ստեղծել անհատական workflow-ներ՝ յուրաքանչյուր թիմի կամ ծառայության համար։

Ներքին պրոցեսների կառավարում

Ստեղծում ենք հայտերի և դիմումների ձևակերպման ու հաստատման ավտոմատ շղթաներ՝ համապատասխան կազմակերպության կառուցվածքին։ բազմաստիճան հաստատումներ, HR բլոկ, դիմումների և հայտերի ստեղծում, փաստաթղթերի շրջանառություն, բաժինների հիերարխիա, հաշվետվություններ և վերահսկում։

Վաճառքի, մարքեթինգի և արտադրական պրոցեսների ավտոմատացում

Կազմում և կառուցում ենք փուլային կառավարման համակարգեր վաճառքի, մարքեթինգի, նկարահանումների և այլ օպերացիոն ուղղությունների համար։ pipeline-ների ստեղծում, փուլերի ավտոմատ փոփոխություն, թասքերի ավտոմատ գեներացում, KPI և արդյունքների վերլուծություն։

Պրոեկտների ստեղծում և համակարգում

Ներդնում ենք նախագծային կառավարման ամբողջական միջավայր՝ պրոեկտների ստեղծում և փուլավորում, հասանելիությունների կարգավորում ըստ դերերի, թասքերի բաշխում ըստ պրոեկտների և աշխատակիցների, բյուջեի և ժամկետների վերահսկում։

Ինտեգրացիաներ

Զանգերի ինտեգրացիա – զանգերի գրանցում, ձայնագրություն և ավտոմատ կապ CRM-ի հետ։ Կայքի ինտեգրացիա – հայտերի և ֆորմաների ավտոմատ փոխանցում համակարգ։ Հայտերի գեներացում կայքից – յուրաքանչյուր դիմում ավտոմատ ստեղծվում է որպես lead կամ թասք։ Սոցիալական ցանցերի ինտեգրացիա – հաղորդագրությունների կենտրոնացված կառավարում և lead-երի ավտոմատ փոխանցում վաճառքի թիմին։