B2B Development
Ծառայություններ Լուծումներ Ինտեգրում Լիցենզիաներ Գործընկերներ Մեր թիմը Սմարթ մեկնարկ
EN РУ ՀՅ
Մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ

Մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ

Բոլոր կազմակերպություններին՝ անկախ ոլորտից, առաջարկում ենք HR գործընթացների ամբողջական թվայնացում և ավտոմատացում՝ ապահովելով կարգավորված կառուցվածք, թափանցիկություն և արդյունավետ ներքին հաղորդակցություն։

Կազմակերպության կառուցվածք և հասանելիությունների կառավարում

Կազմում և համակարգում ենք կազմակերպության ստրուկտուրան՝ բաժինների, դերերի և պատասխանատվությունների հստակ սահմանմամբ։ Կարգավորում ենք հասանելիությունները ըստ պաշտոնի և իրավասության՝ ապահովելով տվյալների անվտանգ և վերախսկելի կառավարում։

Աշխատանքային ժամերի և գրաֆիկի կառավարում

Ներդնում ենք աշխատակիցների աշխատանքային ժամերի և հերթափոխերի կառավարման ամբողջական համակարգ։ Համակարգը հնարավորություն է տալիս կազմել գրաֆիկներ, գրանցել մուտք/ելք ժամերը, վերահսկել ուշացումները և գերաժամերը, հաշվել աշխատած ժամերը ավտոմատ ձևով։

Աշխատավարձի գործընթացի կառավարում

Կառուցում ենք աշխատավարձի հաշվարկման և վճարման ավտոմատ գործընթացներ։ Հնարավոր է հաշվի առնել ֆիքսված աշխատավարձ, բոնուսային համակարգ, KPI-ներ և անհատական պայմաններ՝ կազմակերպության պահանջներին համապատասխան։

Ներքին փաստաթղթաշրջանառության ավտոմատացում

Թվայնացնում և ավտոմատացնում ենք արձակուրդների և բացակայությունների հայտերը, գնահատման թերթիկները, ներքին դիմումները և հաստատման շղթաները՝ ապահովելով արագ հաստատում և վերահսկում։

Հավաքագրման և HR բլոկների ավտոմատացում

Ներդնում ենք աշխատանքի ընդունման և հեռացման ամբողջական գործընթացներ՝ թեկնածուների փուլային կառավարում, հարցազրույցների պլանավորում, փաստաթղթերի գեներացում, onboarding և offboarding սցենարներ։

Նոր աշխատակիցների ընդգրկում և գիտելիքների բազա

Ապահովում ենք նոր աշխատակիցների արագ ինտեգրում համակարգում՝ ստեղծելով անձնական պրոֆիլներ և ուսուցողական հոսքեր։ Կառուցում ենք գիտելիքների շտեմարան (knowledge base)՝ ներքին ուղեցույցների կենտրոնացված պահպանմամբ։

Ներքին կոմունիկացիոն միջավայր

Ներդնում ենք կազմակերպության ներքին հաղորդակցության միասնական տիրույթ՝ բաժինների չատեր, հայտարարություններ, առաջադրանքների քննարկումներ և փաստաթղթերի փոխանակում՝ նվազեցնելով քաոսային հաղորդակցությունը։