B2B Development
Ծառայություններ Լուծումներ Ինտեգրում Լիցենզիաներ Գործընկերներ Մեր թիմը Սմարթ մեկնարկ
EN РУ ՀՅ
Մանրածախ առևտուր և E-Commerce

Մանրածախ առևտուր և E-Commerce

Առաջարկում ենք մանրածախ առևտրի և առցանց վաճառքի համար գործընթացների ամբողջական ավտոմատացում՝ վաճառքից մինչև պահեստ, հաճախորդների կառավարում և վերլուծություն։

Վաճառքի գործընթացների կառավարում

Կառուցում ենք վաճառքի փուլային համակարգ՝ պատվերների ընդունում (offline / online), վաճառքի կարգավիճակների կառավարում, վերադարձների և փոխանակումների հաշվառում, զեղչերի և ակցիաների կառավարում։

Պահեստի և ապրանքների կառավարում

Ավտոմատացնում ենք ապրանքների ամբողջական հաշվառումը՝ մուտքագրում և գույքագրում, մնացորդների վերահսկում իրական ժամանակում, սերիական համարների կամ SKU-ների կառավարում, նվազագույն մնացորդի ծանուցումներ։

Վեբ կայքի ստեղծում և կառավարում

Կառուցում ենք ինտերակտիվ և լիովին կառավարելի վեբ կայքեր՝ ապրանքների կատալոգի հրապարակմամբ, էջերի կառուցվածքի կառավարմամբ, CRM համակարգին և օնլայն վճարումներին ինտեգրմամբ։

Առցանց պատվերների կառավարում (E-Commerce)

Համակարգը թույլ է տալիս ավտոմատ ստանալ պատվերները կայքից, կառավարել առաքման կարգավիճակները, կապել պատվերը հաճախորդի պրոֆիլի հետ և վերահսկել վճարումները։

Ֆինանսական և վերլուծական հաշվետվություններ

Վաճառքների հաշվետվություններ ըստ խանութի կամ մենեջերի, շահութաբերության վերլուծություն, ապրանքների շրջանառության և պահանջարկի վերլուծություն՝ հիմնված իրական տվյալների վրա։

Ներքին գործընթացների ավտոմատացում

Աշխատակիցների հասանելիությունների կառավարում, առաջադրանքների բաշխում, գրաֆիկների և աշխատանքային ժամերի վերահսկում, KPI-ների սահմանում և արդյունքների չափում։

Ինտեգրացիաներ

Կայքի և պատվերների սինխրոնացում, Haysell POS ինտեգրացիա (վաճառքներ, մնացորդներ, դրամարկղ), barcode սկաներների ինտեգրում և SMS ծանուցումներ հաճախորդներին։