Անշարժ գույքի գործակալություններ
Ավտոմատացման լուծումները թույլ են տալիս արագ կազմակերպել աշխատանքի հոսքը, հետևել պատվերներին, վերահսկել պայմանագրերն ու վճարումները։
Տվյալների և կայքի կառավարում
Շենքերի, բնակարանների և կոմերցիոն տարածքների տվյալների ներմուծում և օնլայն կայքի հետ ավտոմատ սինխրոնացում: Կարգավորվում է նոր և գոյություն ունեցող գույքի ցուցադրումը:
Հաճախորդների բազա և լիդեր
Լիդերի ավտոմատ հավաքագրում տարբեր աղբյուրներից: Տվյալները անմիջապես փոխանցվում են վաճառքի թիմին՝ արագ արձագանքի համար: Կենտրոնացված և հեշտ որոնվող բազա:
Մարքեթինգ և թիրախավորում
Թիրախավորված SMS, e-mail և սոցիալական ցանցերի արշավների ավտոմատացում: Անձնական առաջարկներ, հիշեցումներ և արշավների արդյունավետության հաշվետվություններ:
Պայմանագրեր և վճարումներ
Պայմանագրերի ավտոմատ գեներացում: Վճարումների վերահսկում ըստ ժամկետների, ծանուցումներ հաճախորդներին և գործակալներին, մանրամասն հաշվետվություններ ընթացքի մասին:
Թասքերի ավտոմատացում
Առաջադրանքների ստեղծում և բաշխում գործակալների միջև: Առաջնահերթությունների կարգավորում, կատարման հետևում և ավտոմատ հուշումներ աշխատանքային հոսքի համար:
Ինտեգրացիաներ
Hatakagits.am (անշարժ գույքի համակարգ), Զանգերի ինտեգրացիա (ATS), SMS և E-mail ծանուցումներ, Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram) կենտրոնացված կառավարում: