B2B Development
Ծառայություններ Լուծումներ Ինտեգրում Լիցենզիաներ Գործընկերներ Մեր թիմը Սմարթ մեկնարկ
EN РУ ՀՅ
Ապահովագրական ընկերություններ

Ապահովագրական ընկերություններ

Մենք ապահովագրական ընկերությունների համար առաջարկում ենք ամբողջական թվային կառավարման և ավտոմատացման լուծումներ, որոնք բարձրացնում են թիմային արդյունավետությունը, նվազեցնում մարդկային սխալները և ապահովում թափանցիկ գործընթացներ։

Լիդոգեներացիա

Համակարգը հավաքագրում է նոր լիդերը տարբեր աղբյուրներից՝ կայք, զանգեր, էլ. փոստ և սոցիալական ցանցեր։ Ավտոմատ ստեղծվում են հաճախորդի պրոֆիլներ և փոխանցվում վաճառքի թիմին՝ հետևողական կառավարում ապահովելու համար։

Վիջեթ չատ-բոտ և ալիքների կարգավորում

Ինտերակտիվ չատ-բոտ կայքում՝ ավտոմատ պատասխանների, լիդերի հավաքագրման և 24/7 հաճախորդի աջակցության համար՝ առանց լրացուցիչ անձնակազմի ներգրավման։

Վաճառք, հատուցումներ և վերակնքում

Ավտոմատ բլոկներ ապահովագրական պրոդուկտների համար (Կասկո, Ապպա, Առողջական, Ճամփորդական)։ Ապահովում են բոլոր փուլերի ավտոմատացումը՝ վաճառքից մինչև հատուցում և վերակնքում։

Բաժինների և փաստաթղթաշրջանառության կառավարում

Բաժինների սերտ համագործակցության համակարգ՝ փաստաթղթերի ձևակերպման, բազմաստիճան հաստատման շղթաների և գործընթացների թափանցիկ հետևման հնարավորությամբ։

Պայմանագրերի ավտոմատ գեներացում

Պայմանագրերի գործընթացի ամբողջական ավտոմատացում՝ նոր պայմանագրերի գեներացում, վերակնքման և երկարացման ժամկետների վերահսկում։

Ներքին պրոցեսներ և HR բլոկ

Աշխատակիցների կառավարում, գնահատման թերթիկներ, նոր աշխատակիցների արագ ներմուծում knowledge base-ի և ներքին կոմունիկացիոն հարթակի միջոցով։

Դատաբազաների հավաքագրում

Բոլոր հաճախորդների և գործարքների տվյալների կենտրոնացված հավաքագրում և կազմակերպում՝ ապահովելով հեշտ հասանելիություն և խորը վերլուծություն։

Ինտեգրացիաներ

Զանգերի կենտրոն (ձայնագրություն և CRM կապ), էլ. փոստ (ավտոմատ ծանուցումներ), SMS և մասնագիտացված IMEX ու Lite համակարգերի հետ համաժամեցում։